Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա. վարակման առաջին դեպքն է գրանցվել Եգիպտոսում


06:30 , 15 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը, վարակը գրանցվել է զբոսաշրջիկի մոտ, որը Եգիպտոս է եկել արտերկրից: Թե որ երկրից, չի հստակեցվում:

Նշվում է, որ հիվանդը երկու շաբաթով մեկուսացվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այպիսով` Եգիպտոսը դարձավ առաջին պետությունն Աֆրիկայում, որտեղ գրանցվել է նոր տեսակի վիրուսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։