Ժպտանք միասին. հետաքրքիր մտքեր մեր մեծերի կյանքից


22:06 , 12 հուլիս, 2013

Մեծատաղանդ աստղագետ, փիլիսոփա և գեղանկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը մի անգամ Գառնիի իր տան աշխատասենյակում հաշվումների տակ կռացած, աշխատում էր, ներս է վազում վախեցած աշխատողներից մեկը և գոռում՝.

-«Հրդեհ»…:

-Այդ մասին խնդրում եմ հայտնեք իմ կնոջը, -հանգիստ ասաց գիտնականը,

-տնտեսության հարցերով նա է զբաղվում: