Հորոսկոպի նշանների ամենագրավիչ ու վանող գծերը


05:06 , 15 փետրվար, 2020

Երբեմն մարդը կարող է սիրալիր և դրական թվալ, բայց անցնում է մի փոքր ժամանակ, և նա սկսում է նյարդայնացնել բոլորին:

Պարզել ենք, թե կենդանակերպի որ նշաններն ապրել չեն կարող առանց գրկախառնությունների, և ովքեր են առիթի դեպքում անմիջապես կռվի բռնվում:

Խոյ

Գրավում է։ Խոյ նշանի ներկայացուցիչների ամենագրավիչ հատկություններից մեկն այն է, որ կյանքում ամեն ինչ նրանք անում են մանկական ոգևորությամբ և հաճույքով:

Վանում է։ Խոյերն ամեն ինչ այնքան մոտ են ընդունում սրտին, որ ցանկացած մանրուքից կարող են կոնֆլիկտ ստեղծել և նույնիսկ կռվի մեջ ընկնել:

Ցուլ

Գրավում է։ Ցուլերն անհրաժեշտ են համարում սիրալիր և հոգատիր լինել մարդկանց հանդեպ և շատ շռայլ են այդ հարցում:

Վանում է։ Հիվանդանալու առաջին իսկ նախանշանների դեպքում Ցուլը հետաձգում է բոլոր գործերը, տեղյակ է պահում աշխատանքի չգնալու մասին, անջատում է հեռախոսը և իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի վերջը եկել է:

Երկվորյակ

Գրավում է։ Երկորյակները միշտ պարզ արտահայտում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Եթե նրանք սիրում են ձեզ, դուք այդ մասին անընդհատ կլսեք և կզգաք, որ դուք իսկական երկրպագու ունեք:

Վանում է։ Երկորյակները սովորություն ունեն իրենց այնպես պահել, կարծես բոլորից լավ են հասկանում ամեն ինչից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես այդպես չէ:

Խեցգետին

Գրավում է։ Խեցգետինները ցանկանում են միշտ լինել իրենց սիրելիների և հարազատների կողքին: Խեցգետինը հավատարիմ շնիկի պես ձեր հետևից կգա ամեն տեղ, և եթե հարկ լինի, նույնիսկ աշխարհով մեկ:

Վանում է։ Ձեր բախտը կբերի, եթե դուք թեկուզ մեկ րոպե անցկացնեք ամեն ինչում վստահ Խեցգետինի ընկերակցությամբ: Նրանց անընդհատ աջակցություն է հարկավոր: Գրկեք Խեցգետիններին:

Առյուծ

Գրավում է։ Յուրաքանչյուր Առյուծ իր մեջ ունի կենդանի, դրական էներգիա, որն ընդունակ է վարակելու ցանկացածին, նույնիսկ ամենաանտարբեր մարդուն:

Վանում է։ Շատ առյուծներ այնքան հպարտ են և ինքնասիրահարված, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սարսափելի փնթփնթան են դառնում:

Կույս

Գրավում է։ Եթե ձեր կողքին Կույս կա, դուք կզգաք, որ ձեր մասին հոգ են տանում, ինչպես նաև երբեք չեք հիասթափվի նրա հետ զրույցից, այն երբեք անիմաստ չի թվա:

Վանում է։ Կույսերն այն աստիճանի թերահավատ են, որ երբեմն ուղղակի պետք է աչք փակել դրա վրա, բայց նրանք, միևնույն է, չեն հանգստանա և կսկսեն հեգնել ձեզ:

Կշեռք

Գրավում է։ Կշեռքներն այնքան են գնահատում ուրիշներին, որ շատ բաների կգնան ցանկացած իրավիճակ հարմարավետ, հանգիստ և հաճելի դարձնելու համար:

Վանում է։ Կշեռքները ձեզ կասեն հենց այն, ինչ դուք ցանկանում եք լսել և ուրիշ ոչինչ:

Կարիճ

Գրավում է։ Եթե վիրավորեն կամ նեղացնեն ինչ-որ մեկին, ում սիրում է Կարիճը, նա կանի ամեն ինչ՝ այդ մարդուն պաշտպանելու համար, և այդ ժամանակ նեղացնողին չես նախանձի:

Վանում է։ Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ նրանց մեջ անմիջապես խանդ ու զայրույթ է առաջանում ոչնչից:

Աղեղնավոր

Գրավում է։ Աղեղնավորները բնության կողմից օժտված են լավատեսությամբ, ինչն օգնում է նրանց աշխարհը տեսնել որպես հույսերի և ուրախությունների վայր:

Վանում է։ Նրանց պերֆեկցիոնիզմը և գերիշխելու ձգտումը վանում են: Եթե դուք չեք անում այնպես, ինչպես նրանք են ասում, ուրեմն դուք սխալ եք:

 Այծեղջուր

Գրավում է։ Այծեղջուրները հուսալի են և բարյացակամ, նրանք մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել ամեն հարցում:

Վանում է։ Եթե գործը լավ չէ պլանավորված, Այծեղջուրը կարող է նյարդայնանալ:

Ջրհոս

Գրավում է։ Ջրհոսը միշտ պատրաստ է թողել ամեն ինչ և օգնության ձեռք մեկնել՝ անկախ նրանից՝ իրենց կյանքում ամեն ինչ նորմալ է, թե ոչ:

Վանում է։ Ջրհոսներն իրենց տրամաբանությունն ու մտածելակերպն իդեալական են համարում, և փոխանակ լռեն և լսեն, շարունակում են խորհուրդներ տալ:

Ձուկ

Գրավում է։ Ձկները մաքուր, նուրբ, բաց և կարեկցող մարդիկ են, նրանք ունակ են զգալու, որ մեկ այլ մարդ անհանգստացած է, և պատրաստ են օգնել նրան:

Վանում է։ Երբեմն թվում է, որ նրանք դանդաղացված տեմպով են ապրում, և նրանց ինչ-որ բան անելու համար երեք անգամ ավել ժամանակ է հարկավոր, քան ուրիշներին: