Տարօրինակ տուն Բրիսթոլում, կամ ինչպես են մարդիկ ապրում ստվարաթղթե դեկորացիայի տեսք ունեցող տանը (Photo)


02:09 , 15 փետրվար, 2020

Բրիսթոլը Մեծ Բրիտանիայի ամենահին և վառ քաղաքներից մեկն է, որը հայտնի է իր ծովային յուրահատուկ մթնոլորտով և հետաքրքիր տեսարժան վայրերով։ Այնտեղ կարելի է տեսնել միջնադարյան ամրոցներ, գեղեցիկ տաճարներ, և բավականին տարօրինակ շինություններ՝ «ստվարաթղթե» տներ։ Այս շինություններն առաջին անգամ տեսնողների մոտ տարօրինակ զգացողություններ են առաջանում, իսկ նեղ տան բնակիչները դա ընդհանրապես չեն զգում։

Մեկնելով Բրիսթոլ՝ Արևմտյան Անգլիայի չհայտարարված մայրաքաղաք, շատերը ձգտում են զբոսնել հին քաղաքով, այցելել թանգարաններ, ամրոցներ, ինչպես նաև տեսնել հայտնի նեղ տունը։ Նրա կողային ֆասադը հասել է, կարելի է ասել, կրիտիկական մեղծության՝ ընդամենը 60 սմ-ի։ Առաջին անգամ այս շինությունը տեսնողների մոտ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երկհարկանի հսկայական շինությունը կանգուն մնում։ Սակայն եթե գաք փողոցի հակառակ կողմից, ապա կտեսնեք, որ այս տունը ոչ մի բանով չի տարբերվում մնացած շինություններից։

Հետաքրքիր փաստ․ ճարտարապետական նմանատիպ շինություններ կան աշխարհի տարբեր անկյուններում, և ով գիտե, թե որն է եղել այսպես կառուցելու պատճառը։ Այս շինություններում ոչ մի գաղտնիք չկա, այն ուղղակի հմուտ ստեղծված օպտիկական խաբկանք է։ Այսպիսի էֆեկտ ստանալու համար տան մի անկյունն անպայման սուր է կառուցվում, իսկ մյուսը՝ սովորական, այդ պատճառով էլ առաջին հայացքից թվում է, թե այն ստվարաթղթե է և ոչ թե իրական։

Որպես կանոն, այսպիսի տները համընդհանուր ուշադրություն են գրավում և վերածվում են տեսարժան վայրի, սակայն Բրիսթոլի այս տան հետ այլ պատմություն է կապված։ Այս տարօրինակ տան բնակիչներից մեկը՝ 59-ամյա Էնդի Ուոթսոնը, ավելի քան 20 տարի անգամ չէր գուշակում, որ ապրում է այսպիսի տարօրինակ տանը։ Նա պատահական է իմացել, որ իր բնակարանը գտնվում է հատնի «ստվարաթղթե» շենքում։

Էնդին այնքան ապշած էր իր իմացած տեղեկությունից, որ չի հավատում և անձամբ է գնում, որ համոզվի։ Իր չիմացությունը նա բացատրում է այն հանգամանքով, որ իր բնակարանը գտնվում է շենքի սովորական հատվածում, և ինքը աշխատանքի գնալիս էլ է քայլում այդ հատվածով, այդ պատճառով անգամ մտածել չէր կարող այդ յուրահատկության մասին։ Բնականաբար, բոլորին հետաքրքիր է, թե ինչպես են մարդիկ ապրում այսպիսի ապարտամենտներում, սակայն քանի որ մարդն ավելի քան 17 տարի չի հասկացել, որ շենքը սովորական չէ, նշանակում է, որ ոչ մի անհարմարություն չկա։ Նա միայն պատմել է, որ նեղ հատվածում գտնվում է լվացքատունը՝ 4 լվացքի մեքենաներով, որից օգտվում են շենքի մի քանի բնակիչներ։