Առաջնային խնդիրները չեն լուծում, անձերին հեռացնելու նպատակով 5-6 մլն դոլար են ծախսում հանրաքվեի համար, ինչն առանձնակի ճոխություն է պետության համար և սխալ. Պետրոս Մակեյան


23:02 , 14 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը առանձնակի ճոխություն է համարում սահմանադական հանրաքվե անցկացնելը: Tert.am-ի հետ զրույցում այս պահին նախկին իշխանությունները փաստի առաջ են կանգնեցրել ներկա իշխանությանը՝ չդառնալով ուղիղ թիրախ, քանի որ «Ոչ»-ի շտաբ ձևավորում են շահագրգիռ  իրավաբանների խումբը: Պետրոս Մակեյանն ասաց, որ իշխանությունների համար անհրաժեշտ թվով մասնակցություն ապահովելը դժվար է լինելու, մտահոգություն ունի, որ կարող են օգտվել Տիգրան Մուկուչյանի թվանկարչությունից, Տիգրան Մուկուչյանը դա կարող է անել նաև ինքնաբուխ:

-Պարո՛ն Մակեյան սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, շատերը կարծում են, որ երկրում այլ առաջնային հարցեր կան, որոնք անտեսվում են:

- Կուսակցության հայատարությունը կլինի երկուշաբթի: Բայց իմ անձնական տեսակետն այն է, որ հանրաքվե անցկացնելը պետության համար առաձնակի ճոխություն է: Եթե սահմանադրական հանրաքվե էր նախաձեռնվում, ապա պետք է ամբողջական փոփոխություններ արվեին: Գիտեք՝ 2015-ին ձևավորել էինք «Ոչ»-ի շտաբ, ժողովուրդը իրականում «Ոչ» էր ասել, մերժել: Բայց հիմա այս իշխանությունները ևս երկիրը առաջ են տանում այդ Սահմանադրությամբ, հիմա մենք գտնում ենք, որ Սահմանադրության ամբողջական փոփոխության հանրաքվե պետք է նախաձեռնվեր հեղափոխությունից հետո, որը չի արվել: Հիմա լոկալ նպատակով 5-6 մլն դոլար են ծախսում, անձերին հեռացնելու համար, ես անձամբ գտնում եմ, որ դա սխալ է:

Երկիրը, ինչպես էլ շուռ տաս, խնդիրները շատ են, իհարկե իշխանությունները, իրենց պարգևավճարով, միգուցե չեն տեսնում այդ խնդիրները: Վերջերս չափից ավել խորացել են բանակում անհայտ հանգամանքներում  մահվան դեպքերի քանակը, որը յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է, բանակը անվտանգության ճակատն է, զինվորը մեր սրբությունն է, բայց մենք շաբաթը 2 -3 անգամ զոհ ենք ունենում: Պիտի համակարգային լուծումներ տրվեն, առաջնային, երկրորդական խնդիրները տարբերակվեն:

- Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը զերծ է մնում է «Ոչ»-ի ճամբար ձևավորելուց, փոխարենը իրավաբանների խումբն է հայտարարել ճակատի ձևավորման մասին: Սա նո՞ր մշակույթ է. կուսակցությունները դո՞ւրս են մղվում:

-Սա շատ լուրջ գործընթաց է, իշխանությանը փաստի առաջ են կանգնեցնում: Իշխանությունները մտածում են հեշտ գործ է հանրաքվեն ցանկալի արդյունքներով անցկացնելը, բայց նախկիները, ունենալով մեծ փորձ, թիրախից դուրս են գալիս, շտաբի մեջ չմտնելով՝ թիրախավորված չեն լինելու, բայց մասնակցելու են բոլոր գործընթացներին, կրկնեմ՝ իշխանություններին կանգնեցնելու են փաստի առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ