Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանն իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշակի գործընթացներ արգելակվեն. Հայկ Ալումյան (Video)


22:26 , 14 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ հանրաքվեին անհրաժեշտ քանակի «Այո» հավաքվի և ցավոք, իշխանությունը գուցե դիմի հնուց ծանոթ տեխնոլոգիական մեթոդների, այն է՝ ձայների կեղծումը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ձայների կեղծումը կլինի ամենավատ սցենարը։ Խոսելով հետևանքների մասին՝ Հայկ Ալումյանն ասել է․ «Միայն այն, որ հանրաքվեն նշանակվեց Սահմանադրության խախտմամբ, սա արդեն շատ խոշոր հետընթաց է։ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտ է, և քիչ է՝ այն խախտվում է, դեռ ասում էլ են, որ լավ ենք անում, խախտում ենք, որը շատ վտանգավոր է»։

Հայկ Ալումյանը նշում է, որ, եթե այսօր այսպես խախտում են Սահմանադրությունը, ապա այլևս ոչ մի օրենքներ հաշվի չեն առնի․ «Երբ իշխանությունն ասում է, այսուհետ ընտրությունները չեն կեղծվելու, դրա համար պետք է չկեղծելու մեխանիզմներ ստեղծել։ Այսօր ստացվում է, որ գործող քաղաքական ուժի ղեկավարին են պատկանում պառլամենտը, ու հիմա էլ ուզում է դատական համակարգը ուզուրպացնել, այսպիսով՝ ընտրությունների կեղծումը կախված է լինելու մի հոգու բարի կամքից»։

Հարցին՝ կիսո՞ւմ ենք այն տեսակետը, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ է կապված, փաստաբանը պատասխանել է․ «Վարչապետը ԱԺ ամբիոնից ուզում էր ցույց տալ, որ ՍԴ դատավորներից ազատվելը պայմանավորված է այդ դատավորների կողմից որոշակի չարաշահումների արդյունքում դատավոր ընտրվելու հետ։ Բայց իրականում սա պատրվակ է, որովհետև հասկացվում է, որ այս հարցում վարչապետի խնդիրը արդարությունը վերականգնելը չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ