Ոչ թե քաղաքական նախադրյալներն առիթ հանդիսացան, այլ պարզապես պահը հասունացավ, որ Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նորա Արիսյան


19:16 , 14 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Սիրայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնախմբի նախագահ Նորա Արիսյանի խոսքով` Սիրիայի խորհրդարանի կողմից փետրվարի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական քայլ էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը» նաև տարիների գիտահետազոտական, պատմական փաստերի ուսումնասիրման ջանքերի արդյունք է:

«Խորհրդարանական կամ քաղաքական որոշում ընդունելու համար պետք է հիմք ունենայինք: Հպարտությամբ և համեստությամբ պետք է նշեմ, որ այն աղբյուրները, որոնք խոսում էին ցեղասպանության մասին, ամբողջությամբ ուսումնասիրել և սերտել եմ:  Դրանք իմ դիսերտացիայի մաս են կազմել, և դարձել համոզիչ փաստ ճանաչման համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ