«Դե՜, հերիք է գազազես». շանը հանգստացնող կատուն գերել է համացանցը


00:20 , 15 փետրվար, 2020

Շան փափկամազիկ ընկերուհին որոշակիորեն գիտի, թե ինչպես օգնել նրան, երբ նա սաստիկ ցասումով է լցված:

Կադրերում երեւում է, թե ինչպես են դեմ առ դեմ նստած լաբրադորն ու կատուն: Փափկամազիկը փորձում է մոտենալ ընկերոջը՝ խաթրն առնելու, բայց վերջինս որոշակիորեն ինչ-որ բանից կատաղած է եւ դա արահայտում է բարձրաձայն հաչոցով:

Լաբրադորին հանգստացնելու համար կատուն դանդաղորեն պառկում է նրա առաջ եւ թաթը դնում շան վրա: Դրանից հետո նա մլավում է՝ ասես փորձում է ինչ-որ բան ասել ընկերոջը՝ շարունակելով թաթով բռնել նրան: Հարկ է նշել, որ լաբրադորը դադարում է հաչել, եւ տասարանը շատ հուզիչ է, հաղորդել է Sputnik-ը: