ԱՄՆ կառավարությունը Huawei ընկերության դեմ մեղադրանք է ներկայացրել դատարան


21:15 , 14 փետրվար, 2020

ԱՄՆ իշխանությունները մեղադրական եզրակացություն են ներկայացրել ընդդեմ Huawei ընկերության և դրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի, հաղորդում է Reuters-ը՝ հղում տալով դատարանի նյութերին։

Գործակալության տվյալներով՝ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Նյու Յորքի՝ Բրուքլինի դաշնային դատարան։

2019 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրի տարածքում Huawei սարքերի օգտագործման արգելքի մասին հրաման էր ստորագրել՝ գաղտնի տվյալներ հավաքելու կասկածանքների պատճառով։