YouTube-ը կիսվել է 15-ամյա աշխատանքի վիճակագրությամբ


17:15 , 14 փետրվար, 2020

YouTube-ը դառնում է 15 տարեկան: Հոբելյանի առիթով Google-ի մամուլի ծառայությունը հրապարակել է հարթակի վիճակագրությունը:

Mediascope-ի տվյալներով՝ YouTube-ը 3-րդ ամենատարածված կայքն է Ռուսաստանում: Երկրում կա ավելի քան 500 ալիք՝ ավելի քան 1 մլն բաժանորդներով: Դրանից բացի Ռուսաստանում հաշվվում է մոտ 6000 ալիք՝ ավելի քան 100 հազար բաժանորդներով:

YouTube-ի ամենամսյա գրանցվածների թիվը 2 մլրդ մարդուց ավելին է: Ամեն օր հարթակի օգտատերերը դիտում են ավելի քան 1 մլրդ ժամ տեսանյութեր եւ գրանցում են միլիարդավոր դիտումներ: Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր րոպեն մեկ YouTube-ում ավելի քան 500 ժամ կոնտենտ է բեռնագրվում:

Անցած տարվա հետ համեմատած հնգանիշ թվեր աշխատողների թիվն ավելացել է 40%-ով: Դրանից բացի, YouTube-ի 170 000 ալիքներ ամբողջ աշխարհում գերազանցել են 100 հազար բաժանորդների թիվը: