5-ամյա տղան փրկել է քրոջն ու ընտանիքի անդամներին այրվող տնից. իսկապես հերոսի կոչում պետք է ստանա


21:30 , 14 փետրվար, 2020

Նոյն ու իր ընտանիքի 7 անդամները տանը հանգիստ քնած էին, երբ տղան արթնացավ այրոցից։ Ամբողջ սենյակը կորած էր մխի մեջ: Սենյակը տղան կիսում էր 5-ամյա քրոջ հետ:

5-ամյա տղան՝ Ջորջիա նահանգից, ցատկեց անկողնուց, բռնեց քրոջը և դուրս եկավ տնից միակ ելքից` բաց պատուհանից: Բայց Նոյը կանգ առավ այնտեղ. նա վերադարձավ տուն և արթնացրեց քեռուն: Նրանք միասին կարողացան արթնացնել ողջ ընտանիքին: 

Ընտանիքի ողջ անդամները կարողացան անվնաս դուրս գալ։

«Այո, լսել ենք այն դեպքերի մասին, երբ երեխան է փրկում ընտանիքին, բայց երբեք չէինք պատկերացնի, որ նման իրավիճակում կհայտնվենք նաև մենք»,- նշում են ընտանիքի անդամները:

Հրդեհը բռնկվել է տղայի ննջասենյակի վարդակից: Հրշեջները Նոյին և ընտանիքի չորս անդամներին առաջին օգնություն են ցուցաբերել փոքր այրվածքների և ծխի թունավորումների պատճառով:

Ընտանիքը դրամահավաքի էջ է բացել, քանի որ նրանց գումար է պետք, որպեսզի տունը վերակառուցեն: 

Բարտոուի շրջանի հրշեջ վարչությունն այսօր Նոյին կպարգևատրի պատվավոր հրշեջի կոչումով, և նրան կտան «Կյանքի փրկության» մրցանակ, որը սովորաբար տրվում է պրոֆեսիոնալ փրկարարներին:

Նույնիսկ Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփն է իմացել Նոյի հերոսության մասին: