«Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ․ ո՛չ Բրեժնեւը, ո՛չ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»․ Փաշինյանը Բեռլինյան պատի մոտից լուսանկար է հրապարակել


14:38 , 14 փետրվար, 2020

Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:

Հ.Գ. Նկարում՝ ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:

Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւն այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ո՛չ Բրեժնեւը, ո՛չ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել: