Այս ցեղում կնոջ մահից հետո նրա քույրը պարտավոր է ամուսնանալ ու սեռական հարաբերություններ ունենալ նրա ամուսնու հետ. ինչո՞ւ


16:30 , 14 փետրվար, 2020

Բասոգա․ այսպես է կոչվում Ուգանդայի հերթական տարօրինակ ցեղերից մեկը, որտեղ չափազանց ընդունված է, որ կնոջ մահից հետո նրա քույրը պարտավոր է ամուսնանալ նրա ամուսնու հետ ու բավարարել բոլոր ամուսնական պահանջները։ Ինչո՞ւ։ 

Բասոգան այն ցեղերից է, որտեղ դեռ հավատում են բազմաստվածությանն ու վստահեցնում, որ կա ոչ թե մեկ, այլ մի քանի աստվածներ, ովքեր իրար հետ են կառավարում աշխարհն ու մարդկանց, ու նրանց բոլորին էլ պետք է ենթարկվել և ժամանակ առ ժամանակ երկրպագության ծեսեր կազմակերպել։ 

Ընտանեկան հարաբերություններն այստեղ ավելի քան տարօրինակ են։ Յուրաքանչյուր տղամարդ իրավունք ունի ունենալու մի քանի կին և այդ բոլոր կանանց համար նա պարտավոր է տարբեր տներ կառուցել, որ նրանցից յուրաքաչյուրն ապրի իր տանը՝ սպասելով ամուսնական պարտականությունների իր հերթին։ 

Ի՞նչ է տեղի ունենում, եթե հանկարծ ամուսինը մահանում է։ Այս դեպքում, եթե ամուսինը հասարակ տղամարդ է, նրա բոլոր կանայք պարտավորվում են 7 օր սուգ պահել ու դրա ընթացքում ոչինչ չուտել։ Նրանց անգամ արգելվում է ճաշ եփելը, քանի որ այստեղ ընդունված է, որ կանայք իրենց ամուսնու մահը պետք է 7 օր միայն արցունքներով քամեն։ 

Ամեն բան փոխվում է, երբ մահացողը ցեղի ավագ անդամներից կամ ղեկավարներից է։ Այս դեպքում սգո օրերը մնում են նույնը, սակայն կանայք ամեն մեկն առանձնանում է իր տանը, ոչ ոքի մոտ չի թողնում և կարող է օրվա ընթացքում մեկ անգամ հաց ուտել, սակայն այդ ուտելիքի չափաբաժինը պետք է չափազանց փոքր լինի։ 

Եթե արդեն մահացողը ոչ թե ամուսինն է, այլ կինը, ապա ծեսերն ամբողջովին փոխվում են։ Այս դեպքում կնոջ քույրը կամ, եթե քույրն արդեն ամուսնացած է, նրա մոտ զարմուհին, պետք է ամուսնանա կնոջ ամուսնու հետ ու կատարի բոլոր ամուսնական պարտականությունները։ 

Այստեղ ընդունված է, որ կանայք չպետք է իրենց ամուսնուն մենակ թողնեն, որովհետև դա ընտանիքի սրբության խախտում է, ուստի եթե նրանք մահացել են, գոնե պետք է ամուսնուն նոր կին թողնեն, որ նա խնամի ու հոգ տանի նրա մասին։ Այս ավանդությունը ժամանակ առ ժամանակ չարիք է դառնում Ուգանդայում։ Շատ են հանդիպում դեպքերը, երբ չամուսնացած աղջիկներն ուղղակի սպանում են իրենց զարմուհուն կամ քույրիկին, որ նրանց ամուսնու հետ ամուսնանան ու միայնակ չմնան։ Նույնը կարող է լինել նաև, երբ աղջիկը հավանում է քրոջ ամուսնուն։