Պաշտոնական տեղեկություններով՝ 2019 թվականին ՀՀ պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար


12:03 , 14 փետրվար, 2020

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:

Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ Չէ, չենք լսել:

Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի և այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:

Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում և օրվա հացին կարոտ չմնալով: