Հայաստանի իշխանությունները եվրոպացի գործընկերներին ակտիվ համոզելու փուլում են


11:47 , 14 փետրվար, 2020

Հայաստանի վարչապետը ոչ միայն նախորդ տարվա պես նախագահին չպատվիրակեց Մյունխենի համաժողովին մասնակցելու, այլև սկզբից մեկնեց Բեռլին, հանդիպեց Մերկելին, նոր միայն գնաց Մյունխեն: Նպատակը մեկն է` մեղմել Եվրոպայից եկող արձագանքները, համոզել, որ հանրաքվեի գործընթացը ժողովրդավարական բարեփոխում անվանեն: Գերմանիայի վրա Հայաստանի իշխանություններն այդ հարցում առավել մեծ հույս են դնում` Մերկելի հետ դասավորված լավ անձնական հարաբերություններից ելնելով:

Ըստ էության, Մյունխեն այցը Երևանում հավատարմագրված եվրոպական դեսպաններին բոլոր մակարդակներով հանդիպել-համոզելու ակցիայի շարունակությունն է: