«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռները երեխայի է սպասում. ET Canada


05:48 , 14 փետրվար, 2020

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թյոռները պատրաստվում է մայր դառնալ: Այդ մասին հաղորդել է ET Canada-ն:

Նա եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Ջո Ջոնասը, դեռեւս պաշտոնական հայտարարություն չեն արել: Բայց աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ ընկերներն ու ընտանիքը շատ ուրախ են նրանց համար, իսկ դերասանուհին արդեն հատուկ հագուստ է ընտրում հանրային միջոցառումներին եւ առօրյա կյանքում կրելու համար:

Սոֆի Թյոռների (23 տարեկան) եւ Ջո Ջոնսոնի (20 տարեկան) երեխան դառնալու է զույգի առաջնեկը:
Նրանք ամուսնացել են 2019 թվականի մայիսին: Հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում Billboard Music Awards-ի մրցանակաբաշխությունից հետո:

Այնուհետեւ նրանք երկրորդ մեծ արարողությունն անցկացրել են Ֆրանսիայում հունիս ամսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: