04:09 , 14 փետրվար, 2020
Ջոն Ֆաուլզն ամենահայտնի և սիրված բրիտանացի գրողներից մեկն է։ Նա ժամանակակից դասական է, որի գրչին են պատկանում «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» և «Կոլեկցիոներ» վեպերը։
- Որքան էլ կարդաս, ինչպիսի եզրահանգումներ էլ անես, միևնույն է, ոչինչ չի կարող փոխարինել ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻՆ։
- Մեր խնդիրներն առաջին հերթին այն են, ինչ մենք մտածում ենք նրանց մասին։
- Երբեմն ավելի նվաստ բան չկա, քան վերադառնալը։
- Չի կարելի ատել այն մարդուն, որը ծնկի է եկել այն մարդու առջև, որը առանց քեզ մարդ չէ։
- Աղջիկը, որը զգում է, որ իր կարիքն ունեն, արդեն կիսով չափ սիրահարված է։
- Երբ չես կարողանում արտահայտել սեփական զգացմունքները, դա դեռևս չի նշանակում, որ դրանք խորը չեն։
- Ցանկացած խաղ լավն է այնքան ժամանակ, քանի դեռ չի դիպչել նուրբ զգացմունքներին։
- Երբեմն սերն ուղղակի քո սիրելու կարողությունն է և ոչ թե արժանիքն այն մարդու, ում սիրում ես։
- Ազատությունը վճռական ընտրություն կատարելն ու մինչև վերջ սեփական դիրքորոշմանը մնալն է։
- Ոչ թե կին է, այլ բումերանգ։ Թողնում ես նրան, իսկ հաջորդ շաբաթ նա այստեղ է և առանց հարցնելու։
- Կանայք սիրում են ենթարկվել։ Սակայն տանել չեն կարողանում, երբ նրանց զոհաբերությունները չեն գնահատում։ Տղամարդիկ էլ չեն կարողանում գնահատել այն կանանց, որոնք ուշադիր են իրենց հանդեպ։
- Ինչպես տեսնում եք, իրականությունը մեծ նշանակություն չունի։ Անգամ ութոտնուկն է նախընտրում տեսիլքը։
- Քաղաքակրթության հիմնական օրենքը․ մարդկային խոսքը չի կարելի տառացիորեն հասկանալ։
- Դուք երջանկություն չեք պարգևի մարդկանց մեծ մասին՝ նրանց ստիպելով վազել, քանի դեռ նրանք չեն սովորել քայլել։