Այս կանայք իրենց գլխին հրշեջ-խողովակների նմանավող հյուսքեր են պահում. ինչու՞ են նրանք պարտավոր հետևել այդ ավանդույթին


23:15 , 13 փետրվար, 2020

Աֆրիկայում արտասովոր երևույթների հաճախ է հնարավոր լինում հանդիպել։ Այնտեղ ամեն ինչ խառն է ու անհասկանալի, ներառյալ՝ մարդկանց մազերը։ Վառ օրինակ է մբալանտու ցեղը, որի կին ներկայացուցիչները հետաքրքիր սանրվածք ունեն։

Այս ցեղն ապրում է Նամբիայում և նախորդ դարի սկզբին հաջողել է աշխարհին հայտնի դառնալ իր կին ներկայցուցիչների անհավանական հյուսքերով։ Նրանց մոտ մազերի երկարությունը խորհրդանշում է կնոջ դիրքը, այդ իսկ պատճառով կան տվյալներ, որ ոմանք անգամ այլ կանանցից մազեր էին գնում և ամրացնում սեփական գլուխներին։

Մազերի նման տեսքը կապված է բազմաթիվ փուլերի հետ, որոնք հաղթահարում են ցեղի իգական սեռի ներկայացուցիչները։ 12 տարեկանից սկսած հատուկ գործընթացներ են իրականացվում, որոնք ուղղված են մազերի աճը խթանելուն։ Դրանք մերսում են տեղի ծառերի արմատներից և յուղից պատրաստված հատուկ քսուքով, որը գլխի վրա է մնում մի քանի տարի շարունակ։

Վերջիվերջո քսուքն անհետանում է, և մազերի ծայրերին ամրացվում են մրգերի կտեր։ 16 տարեկանում այդ կտերն արդեն հասնում են գետնին։ Հենց այդ ժամանակ էլ աղջիկներին սկսում են կին համարել ու նրանզ մազերը չորս խիտ ու հաստ հյուսի են բաժանում։ Նման հյուսքերը, ի դեպ, 90-ականներին նորաձև էին համարվում նաև Արևմուտքում։

Երբ կինն ամուսնանում է, հյուսքերով գլխարկ են պատրաստում։ Այդ «մազե գլխարկն» այնքան ծանր է, որ այն ստիպված են լինում գլխի վրա պարանով ամրացնել, որպեսզի ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխվի։ Եվ միայն երեխա ունենալուց հետո է սանրվածքը փոխվում։