Վալվերդեն խոսել է Ռոմայի ու Լիվերպուլի դեմ խաղերում ՉԼ-ից դուրս մնալու մասին


21:53 , 13 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայում «Ռոմայից» և «Լիվերպուլից» կրած պարտությունների մասին։

«Ինձ համար այդ երկու պարտությունները տարբեր են։ Հռոմում մենք ավարտին չհասցրինք այն, ինչ սկսել էինք։ Ես միշտ կարծում էի, որ մենք կկարողանանք շտկել իրավիճակը։ Իսկ Լիվերպուլում երբ խաղը մեկնարկեց, նրանք մեզ գոլ խփեցին, ինչից մենք ուզում էինք խուսափել։ Իսկ հետո նրանք մեկ րոպեում երկու գոլ խփեցին։

Նման իրավիճակներ միշտ էլ լինում են։ Մենք հաղթական իրավիճակ էինք ստեղծել «Լիվերպուլի» դեմ առաջին խաղից հետո։ Այդ ժամանակ մենք անգամ կարող էինք չորս գնդակի առավելությամբ հաղթել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ