Պեսկովը պատասխանել է Նեմցովին սպանողի բանտային ճաշկերույթի մասին հարցին


00:00 , 14 փետրվար, 2020

Կրեմլում չեն տեսել այն լուսանկարը, որտեղ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար բանտարկված Զաուր Դադաեւը բանտում քեֆ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այդ մասին հարցին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Որտե՞ղ եք փորփրել, համացանցո՞ւմ: Հղումն ինձ կուղարկեք, ես էլ տեսնեմ»,-ասել է Պեսկովը, դիմելով լրագրողներին:

Դադաեւի մասնակցությամբ ճաշկերույթի լուսանկարները համացանցում հայտնվեցին փետրվարի 12-ին: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք արվել են 2018 թվականի հուլիսին, երբ Դադաեւն իր պատիժն էր կրում Իրկուսկի խիստ ռեժիմի բանտում:

Սկսվել է ծառայողական հետաքննություն՝ լուսանկարների հեղինակին եւ այլ մանրամասներ պարզելու համար: