Ո՛չ ԱՅՈ-ն, ո՛չ էլ ՈՉ-ն ինքնանպատակ չեն, մեր որոշումն օդից չի ծնվելու. Միքայել Մելքումյան (Video)


19:35 , 13 փետրվար, 2020

Factor.am-ը գրում է.

Իրավական շատ խոցելի ընթացակարգեր էին։ Այսօր խորհրդարանում՝ խոսելով իշխանության կողմից հանրաքվեի դիմելու ամբողջ գործընթացի մասին, Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ արտահերթ նիստի օրը, երբ հանրաքվեի որոշման նախագիծն էր քննարկվում, իրենք հայտարարեցին՝ պատրաստ են 24 ժամ մնալ նիստերի դահլիճում և գտնել իրավական լուծումներ։ Սակայն առաջարկը չընդունվեց։

Մելքումյանը շեշտեց նաև, որ հանրաքվեին ո՛չ ԱՅՈ-ն, ո՛չ էլ ՈՉ-ն ինքնանպատակ չեն, և իրենց ուժի որոշումն այս հարցով օդից չի ծնվելու։

Նշենք, որ ԲՀԿ-ն վաղը քաղխորհրդի նիստ է անցկացնելու՝ հանրաքվեի հարցով որոշում կայացնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում: