Այս տղամարդը 47 տարի շարունակ ձեռքը վեր պարզած է ապրում. ո՞րն է պատճառը


20:30 , 13 փետրվար, 2020

Աշխարհում տարօրինակ մարդիկ շատ կան։ Սակայն եթե ոմանք անհասկանալի արարքներ են կատարում հայտնիություն ձեռք բերելու համար, ապա մյուսները պարզապես հետևում են իրենց կրոնին։ Հնդկաստանում ապրում է մի տղամարդ, որն արդեն 47 տարի է՝ ձեռքը վեր պարզած է ապրում։ Ամար Բհարատիին ճանաչող բոլոր մարդիկ նրան սուրբ են համարում։

Նախկինում Ամարն ապրել է Նյու Դելիում և ոչնչով չի տարբերվել մյուս հնդիկ տղամարդկանցից։ Նա ուներ ընտանիք, աշխատանք։ Սակայն 1970 թվականի սկզբին Ամարը հասկացավ, որ իր կյանքն իմաստ չունի, և որոշեց ամեն ինչ փոխել։ Նա լքեց ընտանիքը, որպեսզի ամբողջությամբ նվիրվի Շիվա աստծուն։

Սակայն մի օր հասկացավ, որ ինքն ամեն դեպքում խստորեն կախված է աշխարհիկ գայթակղություններից։ 1973 թ. նա ձեռքը վերև բարձրացրեց, և 47 տարի է, ինչ այն այդ դիրքում է։

Վերջերս ձեռքը դադարել է նորմալ վերջույթի նմանվելուց։ Այն սովորական ոսկորի է նման՝ պատված կաշվով։ Դեֆորմացվել են նաև եղունգները։

Այժմ նրա ձեռքը վեր պարզած ձող է հիշեցնում և լիովին անօգտակար է, քանի որ Ամարը դրանով ոչինչ չի կարողանում անել, և ձեռքն արդեն անգամ ներքև չի իջնում։

Այսօր տղամարդուն սպասում են կրոնական բնույթ ունեցող բոլոր միջոցառումների ժամանակ։ Նա հարգարժան հյուր է նման վայրերում։

Նա ոչ միայն սեփական ձեռքն է վերև պարզած պահում 47 տարի, այլև դիմացիններին է համոզում նման կերպ վարվել։ Նրա որոշ կողմնակիցներ կարողացել են ձեռքը վեր պահել 7 տարի, ոմանք նաև՝ 25։

Ամարը ցանկանում է, որ բոլորն ապրեն խաղաղության մեջ՝ առանց պատերազմների։ Երբ տղամարդուն հարցնում են, թե արդյոք չի՞ ցավում ձեռքը, նա պատասխանում է, որ սկզբում շատ էր ցավում, սակայն աստիճանաբար սովորել է այդ ցավին, և այժմ այն աննկատելի է դարձել։

Նման արարքի պատճառը կրոնական է եղել։ Հինդուիզմում ընդունված է, որ մարդն իր մարմնի որևէ մասը նվիրաբերում է Աստծուն։ Ամարն առջանահերթություն է տվել իր հավատքին, այդ պատճառով էլ այսօր մեծ թվով երկրպագուներ ունի։

Ամարը կարծում է, որ ոչ մի գերբնական բան չի անում, այլ պարզապես շարունակում է այն ավանդույթը, որը սուրբ աստվածներն են ստեղծել։

Հնդկաստանում կան նաև մարդիկ, որոնք կարող են քնել առանց մահճակալին պառկելու կամ շատ երկար ժամանակ ոչինչ չուտել։ Օրինակ՝ Պրախլադ Ջանին, ով արդեն 88 տարեկան է, վերջին անգամ սնունդ է օգտագործել 8 տարեկանում։ 80 տարի շարունակ տղամարդն ապրում է առանց ուտելիքի, և դրանում հավաստիացնում են բժիշկները։