Ռուսաստանը հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան տեսանյութը (Video)


21:17 , 13 փետրվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել,  որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը:

Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:

Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ  Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ: 

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից  Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են  իրավիճակը: