Ովքեր են համակարգելու Այո-ի շտաբի աշխատանքները


16:24 , 13 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է,  օրերս ՔՊ վարչության նիստում որոշում կայացվեց, որ սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ-ի շտաբը կղեկավարի Տարածաքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Տեղեկացանք, որ այդ աշխատանքները Երևանում կհամակարգի Տավուշի մարզից ընտրված Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։