17:50 , 12 հուլիս, 2013
Բոլորիս հայտնի է,որ Երևանում Նժդեհի անվան հրապարակ կա:Եվ շատերս գիտենք,որ այդ հրապարակում միայն Սուրեն Սպանդարյանի արձանն է կանգնած:Երկար մտածելով այս փաստի շուրջ՝ մենք՝ <<Հայ եմ երիտասարդական դաշինքի>> անդամներս եկանք այն համոզմանը,որ անհրաժեշտ է Նժդեհի արձանը նույնպես կանգնեցնել Նժդեհի հրապարակում:Այս հարցը առավել մեծ ուշադրության է արժանի նաև այն պատճառով,որ Գարեգին Նժդեհը արձան ունի միայն Կապան քաղաքում:Կարծում եմ՝ Նժդեհի և բոլոր մեծ հայերի արձանները շատ շուտով կհարստացնեն հայկական բաց երկնքի տակ գտնվող թանգարանը:
Հուլիսի 15-ից Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, <<ՀԱՅ ԵՄ>> երիտասարդական դաշինքի նախաձեռնությամբ, կմեկնարկի <<Նժդեհի արձան Նժդեհի հրապարակում>> խորագրով ստորագրահավաք: