Թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչների հէկ-երն են. Փաշինյանի հանձնարարությունն է. «Փաստ»


09:44 , 13 փետրվար, 2020

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին: Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։

«Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք։

Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ ՀԷԿ-ը ում է պատկանում եւ ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ, առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են ՀԷԿ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետեւել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջապես արգելեն ջրառը։

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք ՀԷԿ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաեւ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (եւ են) այդ բիզնեսում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: