112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց տղամարդը


05:46 , 13 փետրվար, 2020

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն փետրվարի 12-ին պաշտոնապես Երկրի ամենատարեց տղամարդն է ճանաչվել Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:

Նշվում է, որ համապատասխան հավաստագիրը 1907 թվականի մարտի 5-ին ծնված Վատանաբեին հանձնել են կազմակերպության ներկայացուցիչները: Մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսի նախկին տերը նույնպես Ճապոնիայի բնակիչ էր: Իսկ Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, նույնպես մոլորակի ամենածեր մարդու տիտղոսն է կրում Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով:

Անցյալ տարի 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: