Հնդկաձավարի այս բաղադրատոմսը ձեզ կհիացնի


02:45 , 13 փետրվար, 2020

Բաղադրիչներ

1. Հնդկաձավար
2. Սոխ
3. Աղացած միս
4. Գազար
5. Տոմատի մածուկ
6. Արգանակ
7. Սխտոր
8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հնդկաձավարը թրջել, չորացնել յուղապատ տապակի մեջ:

2. Տապակել կտրատված սոխը, աղացած միսը և քերիչով անցկացված գազարը: Ավելացնել տոմատի մածուկ, խառնել:

3. Զանգվածին ավելացնել հնդկաձավարը, լցնել արգանակը. հնդկաձավարը պետք է մի փոքր ծածկվի ջրով: Համեմել աղով: Շոգեխաշել ցածր կրակի վրա:

4. Պատրաստի հնդկաձավարին ավելացնել մանր կտրատված սխտորը, խառնել:

5. Կարելի է ավելացնել սև պղպեղ։