24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Գո Սու Յունգը


01:41 , 13 փետրվար, 2020

24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Գո Սու Յունգը, աղբյուրների տվյալներով՝ նա վաղուց հիվանդ էր: Այդ մասին ինչպես հայտնել է msn.com.-ը, պատմել են Story J Company փիառ-ընկերության ներկայացուցիչները Instagram-ի պաշտոնական էջում։

«Մի քանի օր առաջ Գո Սու Յունգը հրաժեշտ տվեց այս աշխարհին եւ դարձավ երկնքի վաղ աստղերից մեկը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, բայց այդ մասին որոշել են հայտնել միայն այժմ:

Գո Սու Յունգը ծնվել է 1995 թվականի ապրիլի 24-ին: Նա հայտնի է դարձել «Գոբլին» (2016 թ.) կորեական ֆենթեզի-սերիալում եւ «Սողոմոնի կեղծ վկայությունը» թրիլլերում խաղացած դերերով, որը ցուցադրվել է նույն տարում:

Դերասանուհին նկարահանվել է BTS խմբի With Seoul թրեքի K-pop հոլովակում, որը YouTube-ում ներկայացվել է 2017 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: