Panorama.am-ը գրում է.
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար կառուցված ժամանակավոր հիվանդանոցներից մեկի բուժանձնակազմը որոշել է բարձրացնել հիվանդների տրամադրությունը: 360tv.ru-ի հաղորդմամբ, բուժքույրերը մարդկանց համար հենց կլինիկայի տարածքում «հրապարակային պար» են կազմակերպել:
Երկու բուժքույր պաշտպանիչ կոստյումներով, ակնոցներով և դիմակներով սկսել են պարել ռիթմիկ չինական երաժշտության ներքո: Ավելի ուշ նրանց միանում են նաև հոսպիտալացվածները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ