Կանգնեցնել իսլամը


17:12 , 12 հուլիս, 2013

Женщина держит флаг Египта, на который кровью нанесены надписиԵգիպտոսում ռազմական հեղաշրջման փաստն այնքան ակներև է, որ անգամ առիթ չկա բանավիճելու այս իրողության մասին: Մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս երկրի առաջին ժողովրդավարական ուղղով ընտրված առաջնորդը գահընկեց արվեց ընդամենը մեկ տարի կառավարելուց հետո՝ եգիպտական բանակի, ինչպես նաև ներքին ու արտաքին ուժերի միջամտությամբ: Հեղաշրջման կազմակերպիչները դադարեցրեցին սահմանադրության գործունեությունը, զենքի ուժով գցեցին իշխանությանը, շատերը ձերբակալվեցին, տասնյակները զոհվեցին:

Իրականում, Եգիպտոսում եղավ այն, ինչ ուզում են իրականացնել Թուրքիայում: 2013 թվականին եգիպտական ժողովուրդն անցավ Թուրքիային արդեն ծանոթ մայիսի 27-ի ու սեպտեմբերի 12-ի իրադարձությունների միջով:

Հատկանշական է, որ արևմտյան աշխարհը դժվարանում է հանրայնորեն Եգիպտոսի հեղաշրջումն անվանել «հեղաշրջում»: Մենք այդպես էլ չլսեցինք դատապարտում ու սուր քննադատություն: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ-ի լռությունը: Բազմակի անգամ մտահոգություններ հայտնելով Թաքսիմ հրապարակում և զբոսայգում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, ԱՄՆ-ի իշխանությունները լուռ էին, երբ Եգիպտոսում կրակ բացվեց ցուցարարների վրա: Օբամայի կոչը եգիպտացի գեներալներին հետևյալն էր. «Հնարավորինս արագ վերականգնեք կառավարման ժողովրդավարական ձևը», - ինչը որոշակի մտահոգություն է առաջացնում: Նման զգուշացում անելով, ԱՄՆ-ը փաստացիորեն թույլատրեց ռազմական հեղաշրջում և ընդունեց, որ ժողովրդավարության վերստեղծումը այսուհետ զինվորականների գործն է:

Եղածը բուռն ուրախություն առաջացրեց իսրայելական թևի մոտ: Իսրայելում ու հրեական սփյուռքում շատերին ուրախացրեց լուրն այն մասին, որ Իրաքից ու Սիրիայից հետո այժմ էլ Եգիպտոսն է կանգնել քաղաքացիական պատերազմի շեմին: Իսրայելական շատ քաղաքական գործիչների համար ստեղծված պատկերի միակ թերի հատվածը Թուրքիան է: Այս մասին խոսում է նաև The Jewish Press կայքում տեղ գտած ծաղրանկարը, որտեղ Մուրսիի կողքին պատկերված է Թուրքիայի վարչապետ Էրդողանը և գրված է. «Հեռացավ, հեռանում է», ինչով իսկ ծաղրանկարիչը ուզում է ասել, որ Մուրսին գահնկեց է արվել և հերթը Էրդողանինն է:

Военный переворот в ЕгиптеՈմանք դժվարանում են հասկանալ Արևմուտքի լռությունը: Իրականում պատճառը շատ պարզ է. Արևմուտքի համար Մերձավոր Արևելքում գերական ոչ թե ժողովրդավարությունն է, այլ սեփական շահերը: Դրանցից հիմնականը իսլամի կասեցումն է, այսինքն իսլամի հոսքի կասեցումը իշխանություններից: Սակայն սա այդքան էլ հեշտ չէ իրականացնել, որովհետև անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության գլխին՝ բռնաօետռներ, թե ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանավորներ, ծովի հատակից բարձրացվող այս ալիքը չի հանդիսանում հեշտ կանխարգելվող երևույթ: Միակ բանը, որ մնաում է անել նման իրավիճակում՝ ժողովրդների ու պետությունների միջև լարվածություն ստեղծելն է:

Ինչպես բազմիցս ենք նշել, այսօր տարածաշրջանում մի խաղ է վարվում, որը կարել է բնորոշել որպես քաղաքացիական պատերազմ՝ «Մեծ Մերձավոր Արևելքում»: Սա Արևմուտքի հայեցակարգն է տարածաշրջանում, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ: Սառը պատերազմից և Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ցանկացած ժողովրդավարական զարգացում, որը միտված չէ դեպի արևմուտք, Արևմուտքի կողմից ընկալվում է որպես վտանգ: Ընդ որում, ի վիճակի չլինելով սեփական ուժերով լուծել այդ խնդիրները, Արևմուտքը յուրահատուկ միջոց է համարում հենց քաղաքացիական պատերազմը:

Այս ուղու վրա, որի վրա հավանաբար հայտնվել է ԱՄՆ-ը, գտնվում են ամերիկյան նեոկոնսերվատորները, կրոնական եվրոպացիներն ու Իսրայելը, ովքեր դիտարկում են հարցն առավելապես գաղափարախոսական դիրքերից և ոչինչ նրանց չի անհանգստացնում բացի պանիսլամիզմի վերջը տալուց:

Հենց այս պատճառով էլ Արևմուտքը զերծ չի մնում անգամ այն արժեքները դավաճանելուց, որոնք հատկապես ընդունված են Մերձավոր Արևելքում: Իսլամը կասեցնելու ուղղությամբ ջանքերը դարձնում են գայթակղիչ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ռազմական հեղաշրջումը, մարդու իրավունքների առհամարհումը, ժողովրդավարության ջախջախումը: Այսօր արևմտյան որոշ ձախ-ազատական ուժեր կարող են անգամ առաջարկել աջակցել բռնապետ Ասսադին, որպեսզի կանխարգելվի իսլամիստների իշխանության գալը Սիրիայում: Այլ կերպ ասած, Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումը ամենևին էլ զարմանալի չէ, հաշվի առնելով այսօր առկա հեղաշրջումաֆիլիան:

Թուրքիայի վրա մեծ պատասխանատվություն է ընկած, որպեսզի փչացնի այս խաղը: Մի կողմից Թուրքիան պետք է ցուցադրի աշխարհին իսլամի՝ ժողովրդավարության հետ համադրելի, հանդուրժողականություն դրսևորող և մարդկությանն ուղղված դեմքը, իսկ մյուս կողմից՝ պաշտպանվի Արևմուտքի կողմից սպառնացող դավադրություններից ու գրոհներից: