ԶՈՒ Գլխավոր շտաբից հերքում են Հանրային հեռուստաընկերության՝ «Օրսիս»-ի վերաբերյալ ռեպորտաժը. «Տպավորություն է, թե փորձ է արվում ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա»


22:26 , 12 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նա ընդգծեց՝ նյութում որպես աղբյուր ներկայացված անձը չէր կարող տիրապետել սպառազինության ձեռք բերման մասին տեղեկատվությանը։

«Այդ նյութում «Օրսիսի» թեմայով հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկատվություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - ասաց Սամվել Ասատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ