Ինչպե՞ս է փոխվել մեր մանկության սիրելի ֆիլմերի լեգենդար դերասան և ռեսթլեր Հալկ Հոգանը (Photo)


01:08 , 13 փետրվար, 2020

Կրտսեր սերնդի ներկայացուցիչները հավանաբար երբեք լսած չեն լինի Հալկ Հոգանի մասին։ Սակայն ավելի մեծահասակները, լսելով նրա անունը, միանգամից հիշում են հսկայական շիկահերին։ Լեգենդար ռեսթլերի և դերասանի մասին վերջին ժամանակներում ոչինչ հայտնի չէ։ Ներկայումս նա 66 տարեկան է և վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2013 թվականին։

2020 թվականի փետրվարին Հալկը որոշեց փոխել իր ոճը։ Պատճառն այն էր, որ ռեսթլերը հոգնել էր, որ իրեն անընդհատ նմանեցնում էին Սանտայի։ Արդյունքը տպավորիչ է ստացվել։ Չնայած տարիքին՝ Հոգանը չի կորցրել իր մարզավիճակը։