«Ծառուկյանն ասել է՝ ցավդ տանեմ, ես էլ իր ցավը տանեմ, բայց քաղաքական հարցերն այդ ձևով չեն լուծվում». Գևորգ Պետրոսյան (Video)


17:36 , 12 փետրվար, 2020

Factor.am-ը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ հանրաքվեի անցկացման գործընթացում հակաիրավական տարրեր կան։ Նա այդ մասին ասաց այսօր՝ խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հարցին՝ եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասի՝ Գևորգ ջան, ցավդ տանեմ, պետք է կողմ լինես հանրաքվեին, ինչպե՞ս նա կվարվի, Պետրոսյանն ասաց. «Ես էլ իր ցավը տանեմ, բայց քաղաքական հարցերն այդ ձևով չեն լուծվում։ Ցավդ տանեմ, ջան, ջիգյար… դրանք քաղաքական կատեգորիաներ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում: