Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ


16:19 , 12 փետրվար, 2020
Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին:

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերաքննիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի նպատակային և արդյունավետ: