Կյանքի ընթացքում բոլորս էլ ինքներս մեզ հարցնում ենք՝ արդյո՞ք իսկապես սիրում ենք: Սա աշխարհի ամենաբարդ ու խճճված հարցերից մեկն է: Եվ որքան մոտիկից ենք ծանոթանում դրան, այդքան ավելի քիչ ենք հասկանում այն:
Ողջ կյանքի ընթացքում մի նոր բան ենք անպայման սովորում դրա մասին:
Այնուամենայնիվ, նյարդաբանները հաշվարկել են որոշ նշաններ, որոնք բնորոշ են բացարձակապես բոլոր մարդկանց, երբ նրանք «սիրահարվում են»:
Ահա այդ 8 նշանները․
Սիրահարված ժամանակ սիրուց չեք կարողանում հագենալ: Սա իր պատճառներն ունի: Սերը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրամիջոցները: Երբ մտածում եք սիրելիի մասին, ուղեղում արագանում է արյան հոսքը: Սա առաջացնում է ուղեղի հաճույքի կենտրոններում` նյարդայնացնող դոպամինի, օքսիտոցինի և սերոտոնինի աճող նյարդափոխադրող նյութերի մեծ քանակություն` կոդավոր միջուկ և հարակից միջուկ:
Նկատե՞լ եք, որ սիրահարվածությունը բերում է նրան, որ միշտ նրա մասին եք մտածում: Ահա թե ինչու է դա տեղի ունենում. սերը ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչպես կոկաինի օգտագործումը: Սակայն օրգանիզմը ձգտում է ամեն ինչ հավասարակշռել, քանի որ, երբ այն վերադառնում է ավելի բալանսավորված վիճակին, սկսում եք ինքնատիրապետումը կորցնել:
Հետազոտությունները պարզել են, որ սերը կամ այդ վիճակը մարդուն դրդում է ռիսկի դիմել:
Նյարդաբաններն ասում են, որ սերը և սեքսուալ ցանկությունները տարբեր բաներ են: Երկուսն էլ հաճույք են պատճառում և կախվածություն առաջացնում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ու կանայք իրենց տարբեր կերպ են պահում սիրո հարցում:
Սիրահարված տղամարդը տեսողականով է սերը փնտրում: Նրա տեսողականն այդ ժամանակ ավելի ակտիվ է, և նա փորձում է աչքերով այդ ամենը գտնել:
Բայց կանայք տեսողական ազդանշանների կարիք չունեն` համոզվելու, որ նրանք սիրահարված են: Նրանք ներքին ձայնին են լսում:
Հայտնի է, որ սերը կարող է առաջացնել էյֆորիայի զգացողություն, կարծես յոթերորդ երկնքում եք, և կյանքում ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է: Դա ուղղակի սիրահարվածության ազդեցությունն է ուղեղին:
Բայց կանանց մոտ կա հիպոկամպուսի հիպերակտիվություն, ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողությունները պահելու համար՝ ի տարբերություն տղամարդկանց: Ահա թե ինչու կանայք ավելի լավ են հիշում տարեդարձերն ու այլ ամսաթվերը, իսկ տղամարդիկ երբեմն նույնիսկ մոռանում են նվեր Վալենտինի օրվա կապակցությամբ։
Կանայք ամեն ինչ հիշում են:
Դուք գիտեք այն զգացողությունը, երբ նայում եք սիրելիի աչքերին և կարծես մոլորվում եք դրանց մեջ: Ուղեղը շատ արագ կարողանում է մարսել ողջ տեղեկությունը, որը փոխանցվում է աչքերի միջոցով, այդ իսկ պատճառով էլ սիրահարները հաճախ են միմյանց աչքերի մեջ նայում: Դա ոչ թե ռոմանտիկ տեսարան է, այլ կենսաբանական իրականությունը:
Սիրո հորմոնները կարևոր դեր են խաղում սեքսուալ հարաբերություններում: Օքսիտոցինը և վազոպրեսինը, որոնք արտադրվում են սիրահարվելիս, պատասխանատու են խնամքի, մայր-երեխա հաղորդակցության, հղիության համար:
Օքսիտոցինը, որը կոչվում է «գրկախառնման հորմոն», արտադրվում է սեքսի ընթացքում` օրգազմից անմիջապես հետո, օգնելու ամրապնդել սիրո կապը: Այսպես նրանք էլ ավելի են կապվում իրար: