Ալեն Սիմոնյանին միշտ հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»


15:53 , 12 փետրվար, 2020

Շուրջ մեկ տարի «ԵԼՔ» խմբակցության կազմում աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ՝ որպես խմբակցության ղեկավար՝ մշտապես հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»։ Այսօր երբ լսում եմ, որ Սիմոնյանը սրտնեղում է, թե ԶԼՄ-ների հետ շփումներումս սև ու սպիտակի բաժանումներ չեմ անում, և դա ասում է ինտրիգային եղանակով, հասկանում եմ, որ, որպես խմբակցության ղեկավար, ժողովրդավարական մոտեցումներս բավարար չափով չեմ կարողացել ընկալելի դարձնել, այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրում հանրությունից և լրատվամիջոցներից։

Հուսով եմ՝ տիկին Մակունցը կլրացնի այդ բացը։