Ուզում եմ տեսնել այն դատավորների դեմքերը, որոնք կանանց կամքի ուժի ֆոնին թուլակամություն կցուցաբերեն ու հրաժարական կներկայացնեն


09:58 , 12 փետրվար, 2020

Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին:

Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայնության և իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:

Հրայր Թովմասյանին, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:

Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

Այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:

Սպասենք մինչև փետրվարի 27-ը: