Տավուշի մարզում բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու և կնոջ դիեր. shamshyan.com


11:24 , 12 փետրվար, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի և 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։

Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետևանքով։