Երկվորյակներ, բարենպաստ օր է. փետրվարի 12-ի աստղագուշակը


09:11 , 12 փետրվար, 2020

Խոյ։ Հենց դուք եք այսօր այն մարդը, ով ի վիճակի է անհավանական հերոսությունների և փառահեղ հաղթանակների: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:

Ցուլ։ Սա այն օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:

Երկվորյակներ։ Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից: Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: 

Խեցգետին։ Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չեն․ ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար․ ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել: 

Առյուծ։ Այսօր ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է․ մանր սխալները և անգամ խոշոր վրիպումները անհետևանք են մնում: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք՝ բացի սեփականից:

Կույս։ Դուք հնարավորություն ունեք ստանալու անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք: Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: 

Կշեռք։ Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ մտերիմների հետ անձնական հարաբերությունները: Հնարավորություն է ստեղծվում զբաղվելու այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս։

Կարիճ։ Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր, հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացակամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:

Աղեղնավոր։ Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք մատների արանքով եք նայում թե՛ ղեկավարության նկատողություններին, թե՛ գործընկերների ու մտերիմների խորհուրդներին, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց նման կերպ է պետք վարվել հաջողության հասնելու համար:

Այծեղջյուր։ Սովորական օր չէ, չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա։ Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր «կեսը» ձեզ համար լավ նորություն ունի: 

Ջրհոս։ Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները: Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել․ մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ: 

Ձկներ։ Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: