BBC-ն սերիալ կնկարահանի Գրետա Թունբերգի մասին


02:49 , 12 փետրվար, 2020

BBC-ն սերիալ է նկարահանելու շվեդ դպրոցական եւ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի մասին: Այդ մասին հայտնել է բրիտանական հեռարձակող կորպորացիայի մամուլի ծառայությունը, նշելով, որ արտադրական գործընթացով կզբաղվի BBC Studios ընկերությունը:

«Ամբողջ աշխարհի գիտնականները համաձայն են, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը պետք է սահմանափակվի մեկուկես աստիճանով՝ խուսափելու համար անդառնալի շղթայական ռեակցիաներից: Ամբողջ սերիալի ընթացքում փորձագետների խումբը շարադրելու է գիտական փաստեր, որոնք ընկած են այս ոչ երկիմաստ պնդման հիմքում: Իր ուղեւորությունների ժամանակ Գրետան հանդիպել է ոչ միայն առաջատար գիտնականների, այլեւ քաղաքական առաջնորդների եւ խոշոր գործարարների հետ՝ նրանց հետ միասին ուսումնասիրելով գիտական տվյալները եւ նրանց կոչելով վերափոփումների»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Սերիալում ցուցադրվելու է նրա ճանապարհորդությունը հասուն կյանք, քանի որ նա շարունակում է բախվել անգործության հետեւանքներին իրական աշխարհում, ինչպես նաեւ (նրա կյանքի) առանձին հանգիստ պահեր, երբ նա գրում է տպավորիչ ճառեր, որոնք այժմ հեռարձակվում եւ վերլուծվում են ամբողջ աշխարհում»,-հավելել են BBC-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: