«Կին ընձուղտը», ով 5 տարի շարունակ տանջվել է պարանոցի օղակների պատճառով. ինչո՞ւ են կանայք այդքան անխելք (Photo)


21:30 , 11 փետրվար, 2020

Լոս Անջելեսից Սիդնի Վ. Սմիթը հինգ տարի ծանր մետաղական օղակներ էր կրում պարանոցին, ինչպես դա անում են ասիական որոշ ցեղերի կանայք: Ինչո՞ւ: Ուղղակի դեռ մանկուց Սինդին երազում էր դառնալ... ընձուղտ: Մեծանալով աղջիկը որոշեց, որ իր մանկության երազանքը պետք է իրականացնի: 

Ստացվե՞ց դա արդյոք՝ դատեք ինքներդ: 

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սինդին ասաց, որ իրեն անվանում էին «ընձուղտ աղջիկ», քանի որ միշտ էլ երկար պարանոց է ունեցել: Սակայն աղջիկը միշտ ավելիին է ձգտել: 


Մի օր նա տեսավ Մյանմայի Քայան Լահվի ցեղի կանանց լուսանկարները, որոնք վաղ մանկուց պղնձե օղակներով փաթաթում են իրենց պարանոցը, որպեսզի դրանք ավելի երկար լինեն:

Ասիայի որոշ ժողովուրդներ երկար պարանոցը համարում են կնոջ գեղեցկության հիմնական նշանը: Այս աղջիկները իրենց ամբողջ կյանքի ընթացքում կրում են ուսերին ծանր բեռը և ամեն տարի ավելացնում այդ օղակների քանակը: 

Ոգևորվելով Սինդին որոշում է իր պարանոցն էլ երկարեցնել: Աղջիկը 5 տարի շարունակ 24 ժամ իր պարանոցին այդ օղակները կրել է: 

Տարիների ընթացքում աղջիկը էլ ավելի է ավելացրել այդ օղերի քանակը: Պարանոցին 15 օղակ է եղել: 

Բայց այդ 5 տարին լրիվ բավական էր, որ Սինդին կարոտի այն ամենը, ինչը որ արել էր առանց այդ օղակների: 5 տարի շարունակ աղջիկը չի կարողացել նորմալ քնել, լողալ և լողանալ: Օղակները նրա շարժը դարձրել են ավելի սահմանափակ: 

Իհարկե, այդ փոփոխությունը ազդել է նաև անձնական կյանքի վրա: Աղջիկը ասում է, որ զուգընկերների մեծամասնությունը պահանջել է, որպեսզի հանի այդ օղերը, երբ բանը հասել է տղայի ընտանիքի հետ ծանոթանալուն: 

Բայց սա էլ իր դրական կողմերն ունի: Աղջիկը դրա շնորհիվ հայտնի դարձավ: 

5 տարի դրանք կրելուց հետո Սինդին որոշեց ազատվել դրանցից: Կես տարի պահանջվեց, որ վերջնական որոշում կայացնի: 

Սինդին վստահ է, որ իր պարանոցը ավելի երկար է դարձել: