«Մեղադրանքն անհիմն է»․ Փանոսյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (Video)


17:46 , 11 փետրվար, 2020

News.am-ը գրում է.

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը որակեց անհիմն եւ շեշտեց՝ հանցակազմ ոչ մի դեպքում չկա։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Ի՞նչ եք խոսում, անհիմն է։ Հանցակազմ ոչ մի դեպքում չկա»։

Լրագրողի դիտարկմանը, որ շատերը կարծում են՝ իր կալանավորումը կապված է ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, Փանոսյանն ասաց, որ իրեն, միանշանակ, այդ պատճառով են մեղադրանք առաջադրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ