Հզոր ֆիլմեր, որոնք մեկ անգամ նայելուց հետո լրիվ այլ մարդ եք դառնում


17:45 , 11 փետրվար, 2020

Ինչը կարող է ավելի լավ լինել, քան այն ֆիլմերը, որոնք հոգուդ մեջ են թափանցում և ստիպում են խորհել կամ մտքերում ինչ-որ հավերժ հետք են թողնում։

Հենց այդպիսի 9 ֆիլմ ենք այսօր ներկայացնում.

«Կանաչ մղոն» (The Green Mile)

«Կանաչ մղոնը» ամերիկյան հայտնի ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի և Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն է: Սա Դարաբոնտի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ «Կանաչ մղոն» ֆիլմն արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 4 Օսկար՝ «Լավագույն դերասան», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն հնչյունավորում» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։

Ֆիլմը դասվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքին։

Картинки по запросу

«Լռություն» (Silence)

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմն է: Ացենարը գրված է Ջեյ Կոկսի և Մարտին Սկորսեզեի կողմից և հիմնված է Սյուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա: 17-րդ դարում երկու իեզուետ ժամանում են օտարեկրացիների համար փակ Ճապոնիա՝ որոնելու համար իրենց ուսուցչին: Ծագող արևի երկրում կառավարում է Սյոգունատ Տոկուգավան, ով արգելում է կաթոլիկությունը:

Իշխանությունը ցանկանում է մաքրել պետությունը օտար կրոնի ազդեցությունից և կազմակերպում է ճապոնական քրիստոնյաների հալածանք: Դրամայի հերոսների մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ է Աստված լռում այն ժամանակ, երբ նրա զավակները տանջվում են:

«Աներևակայելի» (Unthinkable)

Գրեգոր Ջորդանի ֆիլմն է, որը կարողանում է բռնության և դաժանության միջոցով ստիպել յուրաքանչյուրին մտածել «Նկատակը արդարացնո՞ւմ է միջոցները» հարցի շուրջ։ Ահաբեկիչը հայտարարում է, որ երեք ռումբ է դրել և միանգամից հայտնվում է ՀԴԲ-ի ձեռքում։

Նրանից չեն կարողանում պարզել ռումբերի տեղը և որոշում են գործի մեջ ներգրավել Պարոն Էյչին՝ հարցաքննությունների մասնագետին։

Картинки по запросу

«Դոգվիլ» (Dogville)

Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմ, որն իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինեմատոգրաֆում, թերևս կինոյի պատմության ամենադժվար դիտվող ֆիլմերից է։

Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ գրեթե բացակայում են դեկորացիաները, նկարահանման հրապարակը թատրոնի բեմն է, որտեղ տների և սենյակների սահմանները բաժանված են հատակին գծված գծերով։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականներին Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։

Картинки по запросу

«Թրումանի շոուն» (The Truman Show)

ֆիլմ-դրամա, որի ռեժիսորը Փիթեր Ուիրն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ջիմ Քերրին, որն իր դերասանական արվեստի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Թրուման Բյորբանքը սովորական մարդ է, ով ապրում է սովորական կյանքով։

Միայն թե նա չգիտի, որ իր յուրաքանչյուր քայլը հետևում են բազմաթիվ տեսախցիկներ, իսկ նրա ամբողջ կյանքը ուղիղ եթերով դիտում է ամբողջ աշխարհը։

Картинки по запросу

«Դևիդ Գեյլի կյանքը» (The Life of David Gale)

Ռեժիսոր Ալան Փարքերի՝ 2003 թվականի դետեկտիվ դրաման է, արդարադատության անարդարության մասին, որը փոխել է շատ մարդկանց կարծիքը մահապատժի մասին:

Գլխավոր դերերում նկարահանվել են Քևին Սփեյսին և Քեյթ Ուինսլեթը:

Картинки по запросу

«Կյանքի զարթոնքը» (Waking Life)

Ռիչարդ Լինկլեյթերի արտասովոր նախագիծն արտասովոր զգացողություններ է արթնացնում։ Ռեժիսորն ինքն է նկարահանել տեսանյութը, իսկ հետո հանձնել այն անիմատորներին, որոնք այն մուլտֆիլմի են վերածել։

Գլխավոր հերոսը դեռահաս է, որը ճամփորդելով ծանոթանում է տարբեր մարդկանց հետ և նրանց հետ փիլիսոփայական զրույցներ է վարում։ Սակայն շուտով հերոսը հասկանում է, որ քնի մեջ է գտնվում, որից չի կարողանում դուրս գալ։

Картинки по запросу

«Աստծո քաղաքը» (Cidade de Deus)

Ռեժիսորներ Ֆեռնանդու Մեյրելիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրամա։ Ֆիլմն հիմնված է Պաուլո Լինսի 1997 թվականին գրած համանուն վեպի վրա։ Ֆիլմը պատմում է Ռիո դե Ժանեյրոյի հետնախորշային արվարձաններից մեկի՝ Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում։

Ֆիլմում մանրամասնորեն ցուցադրվում է նարկոդիլլեր Փոքրիկ Զեի և հանցագործ Գեղեցկադեմ Նեդի միջև մղվող պատերազմները։ Ֆիլմն անդրադառնում է Բրազիլիայում առկա ռասայական և սոցիալական անհավասարություններին։

Картинки по запросу

«Դժոխք» (Brimstone)

Մարտին Կուլխովենի ֆիլմը կարելի է աշխարհում եղած չարիքի, մարդկանց մեջ եղած չարության անթոլոգիա անվանել։

Երիտասարդ գեղեցիկ Լիզն ապրում է իր համեստ ընտանիքով մի փոքրիկ պրովինցիալ քաղաքում. նրա առօրյան նույնն է, կյանքը ընթանում է իր հունով, բայց Լիզը երազում է մոռանալ իր անցյալը՝ մութ ու դաժան, որից նա փորձել է կյանքի գնով փախչել: Լիզը չի կարողանում խոսել, բայց դա նրան չի խանգարում մարդկանց հետ հաղորդակցվել:

Քաղաք է ժամանում հենց այն սարսափելի արարածը, որից Լիզն այդքան հմտորեն փորձում է թաքնվել…

Картинки по запросу