Ժամանակակից նորաձևության չափանիշները պահանջում են կանանցից, որ հոնքերը լինեն միջին տեսակի, այսինքն՝ ոչ շատ հեռու և ոչ շատ մոտ: Սակայն միշտ չէ այդպես եղել: Արևելյան երկրներում նորաձևությունն այլ բան է թելադրում: Այստեղ գեղեցկության չափանիշներն այլ են: Արևելյան երկրների կանայք սիրում են, երբ հոնքերը իրար մոտ են ու ավելի հաստ են:
Նրանց, ում արևելյան գեղեցկուհիների հաստ և իրար կպած հոնքերը զվարճացնում են, արժե հիշեցնել, որ այլ երկրներում կարող եք հանդիպել այն կարծիքին, որ այդպիսի հոնքերը շատ գեղեցիկ ու գրավիչ են:
Այսպիսով՝ աֆրիկյան երկրներում հարսնացուներին հատուկ գիրացնում են և չեն ամուսնանում այնքան ժամանակ, քանի դեռ աղջիկը չի կշռում 100 կգ:
Տարբեր բնիկ ցեղերում գեղեցկության չափանիշը կարող է լինել շատ տարբեր՝ երկար պարանոց, հսկա ականջօղեր, դեմքի սպիներ և այլն:
Հաստ ու իրար կպած հոնքերը ժամանակի հետ թափանցեցին ժամանակակից նորաձևության աշխարհ: Ասիայում իրար կպած հոնքերով աղջիկներին միշտ համարել են գեղեցիկ, սակայն այսօր ասիական շատ երկրներում կանայք փորձում են հավատարիմ մնալ եվրոպական չափանիշներին, բայց այս միտումը բնորոշ է մեծ քաղաքներին, իսկ փոքր քաղաքներում իրար կպած հոնքերը (մոնոբրոու) դեռ պահպանվում են:
Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ մոնոբրոու ասվածը եկել է դեռևս հին Հունաստանից և թափանցել Վերածննդի ժամանակաշրջան:
Ինչպես ասում են, Արևելքը լի է առեղծվածներով: Այստեղ կանացի գեղեցկությունն ու սովորույթները յուրահատուկ առանձնահատլություն ունեն: Իրար կպած հոնքերը մի կողմից արևելյան գեղեցկուհիներին առանձնացնում են մնացածից, իսկ մյուս կողմից էլ մի փոքր տարօրինակ են դիտվում:
Եթե մուգ վարսեր ունես ու հոնքերդ էլ հաստ են, դա գեղեցիկ է նայվում, իսկ եթե դու դրանք արհեստական ձևով ես հաստացնում, արդեն ծիծաղելի է:
Մուսուլմանական երկրներում Ղուրանն ասում է, որ Մուհամեդն անիծել է այն աղջկան, որը հանել է հոնքերը:
Իսկ հաջորդ պատճառը այն է, որ մուսուլմանները հիջաբ են կրում, և այդ ժամանակ երևում են միայն հոնքերն ու աչքերը, այդ պատճառով էլ կանայք ընդգծում են թե՛ աչքերը, թե՛ հոնքերի հաստությունը: