Գլխավոր դատախազն աշխատանքից ազատել է Արաբկիրի դատախազին


17:30 , 12 հուլիս, 2013

Lragir.am-գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 12.07.13թ հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։ Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների  դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։