«Երբ ժլատությունը մեկ դռնով ներս է մտնում, մյուս դռնով դուրս է գալիս երջանկությունը». թաիլանդական 15 իմաստուն միտք, որ ամբողջովին կփոխեն ձեր ներաշխարհը


18:30 , 11 փետրվար, 2020

Թաիլանդական մշակույթը չի կարող չվարակել իր խաղաղությամբ ու իմաստությամբ։ Առաջարկում ենք ծանոթանալ թաիլանդական 15 իմաստուն մտքի, որ կփոխեն ձեր ներաշխարհն ամբողջությամբ։ 

1. Վազող փղին չես կարող պոչից կանգնեցնել։ 

2. Ավելի լավ է ոտքդ սահի, քան լեզուդ։ 

3. Թշնամու հետ հանդիպելիս փորձիր լինել միշտ բարեկիրթ։ 

4. Այն, ինչ փայլում է դրսից, դատարկ է ներսից։ 

5. Մենակ աճող ծառն ավելի մեծ բարձունքների է հասնում։ 

6. Հնարավորությունները երկու անգամ չեն տրվում։ 

7. Երբեք մի թողեք ազատությունը, որ մատնվեք ստրկության։ 

8. Թշնամու ներկայությամբ միշտ ուշադիր եղիր և զգոն։ 

9. Հնարավոր է անգամ ծովի խորքը չափել, սակայն մարդու հոգու խորքը երբեք չափել չի կարելի։ 

10. Այն, ինչ մենք կանք, մեր մտքերի արդյունքն է։ 

11. Եթե նեխած ձուկը փաթաթես հացի մեջ, հացը ևս կսկսի փչանալ։ 

12. Երբ ժլատությունը մեկ դռնով ներս է մտնում, մյուս դռնով դուրս է գալիս երջանկությունը։ 

13. Եթե ինչ-որ բան թաքցնում ես, մինչև վերջ թաքցրու։ 

14. Աշխատասերը կհարստանա, իսկ ծույլ այդպես էլ կմնա աղքատ։ 

15. Աղջկան ճանաչելու համար պետք է տեսնել նրա մորը, իսկ ավելի լավ հասկանալու համար՝ նրա տատիկին։