Չինաստանից Թրամփին վստահեցրել են, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի ապրիլին


06:30 , 11 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Չինաստանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել են, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի այս տարվա ապրիլին, տեղեկացնում է РИА Новости-ի՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի խոսքերը։
«Կորոնավիրուսի հարցով. մարդիկ կարծում են, որ այն կանցնի ապրիլին՝ շոգերի պատճառով, - աղբյուրը մեջբերում է Թրամփի խոսքը,– Ընդհանրապես, շոգը սպանում է նման վիրուսը»,- ասել է Թրամփը և հասկացրել է, որ Չինաստանն իրեն վստահեցրել է, որ վիրուսի համաճարակը կդադարի մինչև ապրիլ:
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն «լավ իրավիճակում» է կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։