Ֆրանսիական Ռեունյոնում սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը


03:41 , 11 փետրվար, 2020

Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը: Այդ մասին հայտնել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխային դիտարանը։

«Հրաբուխն սկսել է ժայթքել փետրվարի 10-ի առավոտյան՝ ժամը մոտավորապես 10:50-ին»,-հաղորդվում է դիտարանի կայքում: Ժայթքումը տեղի է ունեցել 2 հազար մետր բարձրության վրա՝ հրաբխի արեւելյան լանջին: Պիտոն դե լա Ֆուռնեզ գործող հրաբուխը, որի բարձրությունը 2632 մետր է, գտնվում է կղզու չբնակեցված մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: