Սոված շիմպանզեները ներխուժում են Աֆրիկայի գյուղեր և ուտում երեխաներին. այս ամենում ևս մարդն է մեղավոր


22:00 , 11 փետրվար, 2020

2018 թ. Ուգանդայի բնակչության թիվը հասել է 43,7 միլիոնի, մինչդեռ 1911 թ. այն ընդամենը 2,5 միլիոն էր: Բնակչության 80%-ն ապրում է գյուղական համայնքներում, և նոր գյուղեր ստեղծելու ու ապրելու համար մարդիկ անտառներն են կտրում:

Միայն վերջին 25 տարվա ընթացքում երկիրը կորցրել է իր անտառային ծակույթի 63%-ը: Դա, բնականաբար, ազդեցություն է ունեցել ֆաունայի ներկայացուցիչների վրա, այդ թվում՝ նաև շիմպանզեների: Այսօր Ուգանդայում անտառային հողերի միայն 15%-ն է այս պրիմատների համար ենթակա բնակեցման: Արդյունքում շիմպանզեները ավելի ու ավելի են շարժվում դեպի մարդիկ, և դա մեծ խնդիրներ է առաջացնում:

Մնալով առանց ապրելու համար նախատեսված բական միջավայրի՝ շիմպանզեներն այժմ հարևան գյուղերն են օգտագործում սնունդ հայթայթելու համար՝ մրգեր հավաքելով ու ֆերմաները ոտնատակ անելով: Այդ ֆերմաներում տեղի բնակիչներն աճեցնում են եգիպտացորեն, սուրճ, շաքարեղեգն և այլ մշակաբույսեր: Մասնագետները մարդկանց հորդորում են ագրեսիա չցուցաբերել. այն պարագայում, երբ շիմպանզեներին գյուղատնտեսական մշակաբույսերից ևս զրկեն, նրանք կսկեն մարդկանց երեխաներին որսալ:

Շիմպանզեները մտնում են գյուղեր և շրջապատում տները՝ սպասելով ծնողների ու երեխաների անուշադրության պահերին: Այս մասին հայտնում է National Geographic-ը իր մեծ ռեպորտաժում այն մասին, թե ինչպես են ընթանում Ուգանդայի գյուղերում շիմպանզեների ստեղծած անկարգությունները:

Ուգանդայի արևմտյան հատվածում բազմաթիվ երեխաներ արդեն իսկ անհետ կորել են, իսկ վեցի մահը հաստատվել է: Նրանցից մեկը մահացել է մոր ու համագյուղացու աչքերի առջև. կապիկը երկամյա երեխային անտառ է քարշ տվել, սակայն երբ մարդիկ ընկել են նրա հետևից՝ երեխային փրկելու, վերջինիս թևն արդեն պոկված է եղել, իսկ ստամոքսը՝ բաց, որտեղից էլ շիմպանզեն խլել է ներքին օրգաններն ու փախչել: Տղային փորձել են հիվանդանոց հասցնել, սակայն նա ճանապարհի մահացել է:

Այս ողբերգական իրավիճակը մարդու՝ վայրի բնության բնականոն աշխատանքի վրա ազդեցություն ունենալու ուղղակի արդյունքն է, և եթե չսկսենք զբաղվել բալանսի պահպանմամբ, ամեն ինչ ավելի վատ կլինի: